STRANGER Բառեր

Psoted by LevArt

shrtunqԲազմաթիվ բառեր, որ մենք օգտագործում ենք տարբեր հնչերանգներով տարբեր նշանակություն են ստանում: Կան նաև տարօրինակ բառեր, որոնց հանդիպում ենք` երբեմն ծիծաղում, երբեմն էլ զարմանում:
Հիմա  LevArt Blog-ի մի քանի գտածոներ…հենց գտածոն էլ կարելի է հոդվածի առաջին բառը համարել:

 Կրքատնքոց— այսօր է բացահայտվել: Նոր բառ է, գոնե ինձ համար: Այսինքն բառը, փաստորեն հստակեցնում է, թե ինչի տնքոց է: Ենթադրվում է սեռական հաճույքի արդյունքում առաջացած տնքոց: Ծիծաղալու է: Նույն կերպ կարելի է ասել, ասենք` համբուրատնքոց, ցավատնքոց: Կրքի տնքոցը փաստորեն էականորեն տարբերվում է մյուս տնքոցներից, սերատնքոցը երևի սիրո և երջանկության արդյուքում եղած տնքոց: Հոգնատնքոց: Վատ չէր լինի: Նույն կերպ զզվատնքոց ու այսպես շարունակ:

Գտածո —   այսպես են կոչում հիմնականում հնեաբանական իրերը, որոնք պեղվել են ինչ-որ տարածքում: Մարդկանց մի շրջանում գտածոն  ընկալվում և օգտագործվում է որպես մարդուն բնորոշող ածական: Գտածո-մարդ: Այսինքն եզակի, ոչ մեկին չնմանվող: Իրեն հակասող իմաստ է արտահայտում օրինակ <հո դու գտածո չես> արտահայտությունը: Այսինքն միթե դու այդքան ետամնաց ես, այդքան ժամանակավրեպ, այդքան ուշացած, այդքան ոչ արդիական: Շարունակել կարդալ