Մտել եմ դպրոցս…նենց ոնցոր Սարյանի այգում ժամը 12-ից հետո

Posted by LevArt

Մտել եմ դպրոցս, որ  արդեն ահագինա ավարտել եմ: Վաղուց չէի եղել ասի տեսնեմ ոնցա, ինչ ա: Մեր դասարանի դուռն եմ բացում` առաջին բանը , որ առաջս զգաց մեծ կաշվե յուբկայով ոռ: Երկրորդը մեեեծ քսաաած աչքեր: Ում եք ուզում` ուզում էի ասեի քեզ եմ ուզում, բայց դու ինձ պետք ա փող տաս դրա համար: Ասեցի լավ անցած: Գնացել եմ սուս-փուս կանգնել եմ ընդեղ, որտեղ առաջին սիգարետս եմ ծխել ու էլի ծխում եմ: Մեկել էս մեծ ոռը դուս էկավ. կաբլուկներա հագել, որ հազիվա քայլում: Էն որ ամեն քայլի հետ ոտը դողալով ա պահում ու մարմնով առաջա գալիս, ինչի հետևանքով ոռը հետա գնում: Աչքերը ճպճպացնելով եկավ: Ասում եմ բարև Ձեզ ես ստեղ եմ սովորել էլի ոչ բարով խերով: Չնայած լավ էլ դասատուներ եմ ունեցել, բայց տնօրենս էլի հաստ ոռովա եղել: Բերանը բացեց: Իսկ ինչի ես եկել ապեր` ինձ ա հարցնում: Ասեցի` ապերը ջահել աղջիկա ուզում կպցրած լինի ու բերանս բացել եմ մինչև ականջներս` ամերիկացու պես: Ասի կարողա կոպտի հեռանա էլի ու իրա քսած աչքերը էլ չտեսնեմ: Բայց չէ: Սենց արեց` յաաաա, էս տղերքը լրիվ են գժվել: Արդեն ինձ պատրաստել էի, որ ասելույ ա ախույետ են եղել, բայց չասեց: Մի քիչ թուլացա: Ու շարունակեց` մալալետկեքի են ուզում կպցնեն: Հիմա դեմս մի բանա ասում, սիրտս մի ուրիշ, բայց դեմինս երևացող ա, սրտինս հլը կզսպեմ: Մտածում եմ Շարունակել կարդալ

Advertisements

Հրանուշ –մրանուշ` ֆաք օֆ կարգին աղջիկ ես

Posted by LevArt

Ինչքան չես գրում էնքան չի գրվում, որովհետև լիքը ուրիշ բաներ ես գրում ու գրելու ժամանակ դատարկվում ես: Էնքան ես դատարկվում, որ ներսինդ լրիվ լավ չես կարա ներկայացնես, դրսինդ միշտ էլ լավ ներկայացածա` կարիք չկա: Տենց տեքստերի անունը սովորաբար դնում եմ անոռուգլուխ: Որ նայում ես չես ջոկում որտեղա ոռը ու որտեղ գլուխը: Տենց աղջիկներ էլ կան չէ` նայում ես չես ջոկում, որտեղիցա ոտերը պրծնում, որտեղ ոտերը սկսում` ոռը պրծնում, որ մի քիչ էլ ուշադիր չես նայում քեզ թվում ա գազանանոցում կապիկի վանդակի մեջ ես, էդ էլ կապիկի ոռնա: Ուրախաանում ես, որտև զարմանում ես: Զարմանում ես, որտև Շարունակել կարդալ

STRANGER Բառեր

Psoted by LevArt

shrtunqԲազմաթիվ բառեր, որ մենք օգտագործում ենք տարբեր հնչերանգներով տարբեր նշանակություն են ստանում: Կան նաև տարօրինակ բառեր, որոնց հանդիպում ենք` երբեմն ծիծաղում, երբեմն էլ զարմանում:
Հիմա  LevArt Blog-ի մի քանի գտածոներ…հենց գտածոն էլ կարելի է հոդվածի առաջին բառը համարել:

 Կրքատնքոց— այսօր է բացահայտվել: Նոր բառ է, գոնե ինձ համար: Այսինքն բառը, փաստորեն հստակեցնում է, թե ինչի տնքոց է: Ենթադրվում է սեռական հաճույքի արդյունքում առաջացած տնքոց: Ծիծաղալու է: Նույն կերպ կարելի է ասել, ասենք` համբուրատնքոց, ցավատնքոց: Կրքի տնքոցը փաստորեն էականորեն տարբերվում է մյուս տնքոցներից, սերատնքոցը երևի սիրո և երջանկության արդյուքում եղած տնքոց: Հոգնատնքոց: Վատ չէր լինի: Նույն կերպ զզվատնքոց ու այսպես շարունակ:

Գտածո —   այսպես են կոչում հիմնականում հնեաբանական իրերը, որոնք պեղվել են ինչ-որ տարածքում: Մարդկանց մի շրջանում գտածոն  ընկալվում և օգտագործվում է որպես մարդուն բնորոշող ածական: Գտածո-մարդ: Այսինքն եզակի, ոչ մեկին չնմանվող: Իրեն հակասող իմաստ է արտահայտում օրինակ <հո դու գտածո չես> արտահայտությունը: Այսինքն միթե դու այդքան ետամնաց ես, այդքան ժամանակավրեպ, այդքան ուշացած, այդքան ոչ արդիական: Շարունակել կարդալ

Բառերի էռոտիկ սկիզբը

       Posted by Levart

beautyԲոլոր բառերը սեքսուալ սկիզբ ունեն: Ցանկացած բառ կարելի է օգտագործել որպես ակտի մղող, սեռական ցանկություն արտահայտող և վերջապես այդ գործողություն առաջարկող, անելու մասին հայտարարող: Օրինակ վերցնենք հասարակ ուտել բառը: Որքան կարող ենք խաղալ այս բառով, ինչ էռոտիկ է այն հնչում, երբ ասում ես` ուտեմ քեզ, ուտեմ էն մռութդ: Կամ ասենք ավելի բարդ ու անհամատեղելի, ես կասեի բիզնես-բառ, ինչպես իրացնելը: Առանց մեծ փոփոխության պատկերացրեք, որ աղջկան եք ասում` իրացնեմ քեզ, այնպես կիրացնեի քեզ, իրացված պրծած ես` <սա արդեն, երբ ջղայնացած ես>: Ավելի մասնագիտական բառ, ինչպես խմբագրելը: Օրինակ, իմ խմբագրի մոտ գնալուց առաջ, ես և մեր աշխատակիցները ասում ենք` գնում եմ խմբագրվեմ: Այդ պրոցեսը տևում է երկար ու տանջալից ժամեր: Դրա համար մենք չենք գնում տեքստը խմբագրելու, այլ գնում ենք խմբագրվելու: Պատկերացրիք: Կամ ասենք, եթե ապտակից չեք վախենում կամ լավ ռեակցիա ունեք, փորձեք ասել` ինտեգրվեմ քեզ, ինտեգրվենք զմիմյանս, այն օրը այնպես ինտեգրեցի իրան: Էլ չեմ ասում մաքսազերծելու մասին: Երևակայեք: Այս աղջկան հո չեմ Շարունակել կարդալ

Պոռնոներխուժում.խնամված դեմք, թե մերկ հետույք

Porno Supermarket

Porno Supermarket

Posted by LevArt

Ինչպես վերաբերել պոռնոյին: Այն հոգով ուժեղների, թե թույլերի թուլությունն է: Այն մասս-մշակույթ է, թե կյանքի արտացոլման մասս-սուբկուլտուրա: Այս հարցերի պատասխաանը տվող չկա: Բայց որ պոռնոգրաֆիան շատ նման է մեր ընտրություններին` անխոս: Երբեք իմ ընկերների կամ ծանոթների շրջանում չեմ լսել, որ ընտրեն իշխող կուսակցությանը, սակայն միշտ ընտրությունների արդյունքում հաղթում է ճնշող մեծամասնությամբ հենց իշխող կուսակցությունը: Եվ առանց կեղծիքի մասս-արտադրության: Այն պահից ինչ պոռնոգրաֆիան դարձավ մասսայական նաև ի շնորհիվ ինտերնետի, երբ այն դարձավ մասսայական սպառման ապրանք` առանց ըստ էության  արգելքների…բոլորը դարձան դրա սպառողը` ուղղակի ինտելեկտուալ զզվանքով, ծիծաղով, հետաքրքրությամբ արդարացվող, ֆանտազիայի պակասը լրացնողի կեցվածքով, ինտելեկտուալ արհամարհանքով: Բայց բոլորը դարձան սպառող…անկախ նրանից, թե այսօր սպառողական է հասարակությունը, թե ոչ: Այն մասս-կուլտուրան դարձրեց մասս-անթաքույց, մասս-անտիպը` դարձրեց հրապարակային պոեմ: Անգամ Հայաստանում և անգամ Չարենցը դարձավ հոմոսեքսուալ կամ բի-սեքսուալ, ինչը իրականում էական չէ: Torno1Պոռնոն թոթափեց իրականության մասին անիրական ձևով պատմելու սինդրոմը: Այն ցույց տվեց մարդու բնազդային միակցությունը ֆիզիլոգիական հաճույքին: Այն շոկի ենթարկեց մշակույթը` նաև մարդու ապրելու: Պոռնոն դեմ տվեց բոլորին իր հաստ առնանդամը ու ցույց տվեց մշակույթի` արդեն չորացած արգանդը, նրա ճգնող ու ճկվող ճգնաժամը: Շարունակել կարդալ