STRANGER Բառեր

Psoted by LevArt

shrtunqԲազմաթիվ բառեր, որ մենք օգտագործում ենք տարբեր հնչերանգներով տարբեր նշանակություն են ստանում: Կան նաև տարօրինակ բառեր, որոնց հանդիպում ենք` երբեմն ծիծաղում, երբեմն էլ զարմանում:
Հիմա  LevArt Blog-ի մի քանի գտածոներ…հենց գտածոն էլ կարելի է հոդվածի առաջին բառը համարել:

 Կրքատնքոց— այսօր է բացահայտվել: Նոր բառ է, գոնե ինձ համար: Այսինքն բառը, փաստորեն հստակեցնում է, թե ինչի տնքոց է: Ենթադրվում է սեռական հաճույքի արդյունքում առաջացած տնքոց: Ծիծաղալու է: Նույն կերպ կարելի է ասել, ասենք` համբուրատնքոց, ցավատնքոց: Կրքի տնքոցը փաստորեն էականորեն տարբերվում է մյուս տնքոցներից, սերատնքոցը երևի սիրո և երջանկության արդյուքում եղած տնքոց: Հոգնատնքոց: Վատ չէր լինի: Նույն կերպ զզվատնքոց ու այսպես շարունակ:

Գտածո —   այսպես են կոչում հիմնականում հնեաբանական իրերը, որոնք պեղվել են ինչ-որ տարածքում: Մարդկանց մի շրջանում գտածոն  ընկալվում և օգտագործվում է որպես մարդուն բնորոշող ածական: Գտածո-մարդ: Այսինքն եզակի, ոչ մեկին չնմանվող: Իրեն հակասող իմաստ է արտահայտում օրինակ <հո դու գտածո չես> արտահայտությունը: Այսինքն միթե դու այդքան ետամնաց ես, այդքան ժամանակավրեպ, այդքան ուշացած, այդքան ոչ արդիական: Շարունակել կարդալ

Բառերի էռոտիկ սկիզբը

       Posted by Levart

beautyԲոլոր բառերը սեքսուալ սկիզբ ունեն: Ցանկացած բառ կարելի է օգտագործել որպես ակտի մղող, սեռական ցանկություն արտահայտող և վերջապես այդ գործողություն առաջարկող, անելու մասին հայտարարող: Օրինակ վերցնենք հասարակ ուտել բառը: Որքան կարող ենք խաղալ այս բառով, ինչ էռոտիկ է այն հնչում, երբ ասում ես` ուտեմ քեզ, ուտեմ էն մռութդ: Կամ ասենք ավելի բարդ ու անհամատեղելի, ես կասեի բիզնես-բառ, ինչպես իրացնելը: Առանց մեծ փոփոխության պատկերացրեք, որ աղջկան եք ասում` իրացնեմ քեզ, այնպես կիրացնեի քեզ, իրացված պրծած ես` <սա արդեն, երբ ջղայնացած ես>: Ավելի մասնագիտական բառ, ինչպես խմբագրելը: Օրինակ, իմ խմբագրի մոտ գնալուց առաջ, ես և մեր աշխատակիցները ասում ենք` գնում եմ խմբագրվեմ: Այդ պրոցեսը տևում է երկար ու տանջալից ժամեր: Դրա համար մենք չենք գնում տեքստը խմբագրելու, այլ գնում ենք խմբագրվելու: Պատկերացրիք: Կամ ասենք, եթե ապտակից չեք վախենում կամ լավ ռեակցիա ունեք, փորձեք ասել` ինտեգրվեմ քեզ, ինտեգրվենք զմիմյանս, այն օրը այնպես ինտեգրեցի իրան: Էլ չեմ ասում մաքսազերծելու մասին: Երևակայեք: Այս աղջկան հո չեմ Շարունակել կարդալ